Ավինյան Տիկոյի տեղակալ աշխատող ու, ըստ տեղեկությունների, նրա աթոռի վրա աչք ունեցող ՔՊ-ական Փամբուխչյան Արմենը, մեկնաբանելով յուր թոշակառու հոր վերաբերյալ վերջերս հայտնի դարձած սկանդալային տեղեկությունն այն մասին, որ նա 1,5 մլրդ դրամ վարկ է ստացել, 102 մլն դրամ էլ սուբսիդիա, հայտարարել է, թե ինքը մտածելու բան չունի, քանի որ ամեն ինչ օրենքի ու օրինականության սահմանում է՝ այդպես էլ չկարողանալով բացատրել, թե ինչու է նրա հոր մոտ բիզես տաղանդ բացայակտվել հենց որդու կարիերային առաջխաղացման շրջանում:
Երբ նախկինում պետական պաշտոնյաներից մեկը 2 շիշ ավել կոնյակ էր սեփական գերատեսչության համար ձեռք բերում, Նիկոլն ու նիկոլական պրոպագանդան հետույք էին պատռում ու պնդում, թե գործ ունենք կոռուպցիայի, պետական հովանավորչության ու կաշառատվության հետ, որը երկիրը ներսից կրծում է ու թույլ չի տալիս, որպեսզի թոշակառուների թոշակը դառնա ասենք 1 մլն դրամ:
Ակնհայտ է, որ գործ ունենք դասական կոռուպցիա հանիդսացող երևույթի հետ, երբ պետական պաշտոնյայի հարազատը, օգտվելով սեփական որդու բարձր դիրքից, հանկարծ սկսում է միլիոնավոր դոլարներ շրջանառել ու բիզնեսներ հիմնել՝ պահպանելով որոշակի ընթացակարգային նորմեր: Դե իհարկե, ով՞ ունենա Փամբուխչյան Արմենի նման «թառլան» տղա ու բիզնեսմեն չդառնա…
Լավ են անում. քանի դեռ հասարակությունը հանդուրժում է, ինչո՞ւ պետք է ավելորդ համեստություն անեն ու փող չաշխատեն: