Armsport.am-ը գրում է․

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է «Բարսելոնայի» տնտեսական վիճակի մասին։

«Երբ լսեցի «Բարսելոնայի» իրավիճակի բարելավման մասին, մտածեցի, որ Լապորտան ոչ թե Բարսելոնայից է, այլ Բիլբաոից։ Տնտեսական առումով նրանք կրճատել են աշխատավարձերի ֆոնդը և մեծ ջանքեր ներդրել։

«Բարսելոնան» ավելի ու ավելի լավ է հասկանում, թե ինչպես է աշխատում ֆինանսական ֆեյր-փլեյը։ Նրանց դեռ մեծ աշխատանք է սպասվում, բայց հաշվի առնելով իրենց եկամուտները և ծախսերի կրճատումը, նրանք կարող են շարունակել շարժվել ճիշտ ճանապարհով», — մեջբերում է Տեբասի խոսքերը Marca-ն:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 2024 թվականի հունվարից «Բարսելոնայի» աշխատավարձային ֆոնդի թույլատրելի առավելագույն ծախսերը ավելանալու են 270 միլիոն եվրոյից մինչև 426 միլիոն եվրո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել