Հանցագործությունների թվի աճի վերաբերյալ Նիկոլի ներկայացրած բացատրությունը, մեղմ ասած, թերի է
Երկրում հանցագործությունների թվի ահագնացող աճի մասին իր մեկնաբանությունն է ներկայացրել Նիկոլը՝ այս գերբացասական երևույթի հիմնական պատճառ հչակելով պատերազմից հետո երկրում ապօրինի զենքի քանակության գերաճը: Նա միաժամանակ ասել է.«Հիմա հայեցակարգային ընտրությունը հետևյալն է, թե զենքով ապօրինի հարձակման ենթարկվող մարդկանց մեր հայեցակարգային պատկերացումներով մենք արդյո՞ք ուզում ենք վերապահել օրինական զենքով պաշտպանվելու հնարավորություն, թե չենք ուզում վերապահել»:
Նախ՝արձանագրենք, որ Նիկոլի բերած պատճառաբանությունը կամ մատնանշած գործոնը ճշմարտության միայն կեսն է. զենքի գործադրմամբ հանցագործությունների և, առհասարակ, բոլոր տեսակի հանցագործություների թվի աճը պայմանավորված է նախևառաջ ուժայինների աշխատանքի ոչ բավարար արդյունավետությամբ: Եթե ողջ ուժային համակարգը լծված է Նիկոլի աթոռը պահելու, նրա քաղաքական օպոնենտներին գաղտնալսելու, Նիկոլի անցուդարձը հսկելու գործին՝ այդ ուղղությամբ կենտրոնացնելով բոլոր ռեսուսրները, ապա, բնականաբար, հանցագործներն էլ պետք է իրենց անպատիժ զգան՝ չվախենալով ոչնչից: Բանը հասել է նրան, որ արդեն սկսել են ոստիկանների սպանել:
Եթե Նիկոլը գտնում է, որ գերխնդիրն այստեղ ապօրինի զենք-զինամթերքն է, ապա հարց է առաջանում, թե ինչ է անում պետությունը՝ այդ ապօրինի զենքերը հայտնաբերելու, մարդկանց զինաթափելու համար: Մյուս կողմից՝ չափազանց վտանգավոր է հչում Նիկոլի «հայեցակարգային» հարցադրումը՝ կապված օրինական զենքով ապօրինի զինյալներից պաշտպանվելու հետ: Նա կարծես թե ակնարկում է զենքի ազատ վաճառքի մասին, ինչը կարող է պայթեցնել հասարակությունը: Բոլորի աչքի առաջ է ԱՄՆ-ի բացասական փոձը, երբ գրեթե ամեն շաբաթ այս կամ այն կրթօջախում կոտորած է տեղի ունենում խանութից գնված օրինական զենքերի գործադրմամբ: Դա՞ էր մեզ պակաս: