Մելքոնյան Գագոն, չկարողանալով զսպել ատելությունը, հայտարարել է, թե Արցախի ղեկավարությունը երկրորդ իշխանություն է բացել Հայաստանում, հանրահավաքների են մասնակցում, վեց ամիս է, ինչ իշխանափոխություն են ուզում անել, բայց դա «չեն տեսնելու»: «Արցախցիները թող այստեղ ապրեն, աշխատեն, բայց մեր երկրի գործերին չխառնվեն, իրենց հյուրի նման թող պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնալ, քսան տարի տանտեր են եղել, դրա համար երկիրն այս վիճակում է»,-մասնավորապես՝ հոխորտացել է պսևդո գեներալը:

Մելքոնյան Գագոն շան պես մի բանից է վախենում՝ իշխանությունը կորցնելուց, ու քանի որ շատ լավ տեղյակ է, թե ինչ են իրենք դրել արցախցիների գլխին՝ նրանց դարձնելով տնավեր, հասկանում է, որ ցասման դեպքում ՔՊ-ն կարող է սրբվել-մարել: Դա է պատճառը, որ մե՛կ արցախյան իշխանություններին է մեղադրում, մե՛կ է ադբեջանցուն հատուկ հայտարարություն անում, թե արցախցիները թող իրենց հյուրի պես պահեն ու չխառնվեն: Սրանից զազրելի, ապազգային ու անասնավայել հայտարարություն կարո՞ղ է լինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել