Ես հարց չէի տա, բայց հատուկ տալու եմ, որովհետև տեսնում եմ՝ Դուք շտապում եք, որ շուտ քվեարկենք: Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

«Եկել ենք այստեղ աշխատելու համար, ժողովուրդ ջան: Լիքը լուրջ հարցեր կան, դուք ուզում եք ո՞ւր գնաք, սենց կոխցրած շուտ քվեարկեք: Հարց մի՛ տվեք, ձեն մի՛ հանեք, սո՛ւս: Չի կարելի, ժողովուրդ ջան, մենք աշխատավարձ ենք ստանում ու բարձր աշխատավարձ ենք ստանում, և պետք է մեր հարցերով պարզաբանենք էս օրենքները: Հիմա օրենք ենք ընդունել, եկեք մի քաղաքացու հարցնենք, եթե մեկն իմանա՝ ինչի մասին է, ես ականջներս կկտրեմ»,- ասաց պատգամավորը:

Բագրատյանն առաջակեց՝ ով շտապում է, թող նա էլ գնա: «Եթե շտապում ենք ժողովուրդ ջան, եկեք այսպես պայմանավորվենք՝ նախագիծը բերենք, ոչ էլ քննարկենք, քվեարկենք գնա: Շատ պրոբլեմ ունենք մեր տնտեսության մեջ, եկեք աշխատենք: Ով շտապում է, թող գնա, մենք էլ մնանք աշխատենք»,- ասաց նա:

Ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց. «Պարո՛ն Բագրատյան, բայց Ձեզ ո՞վ էր բան ասել, որ Դուք վրդովվեցիք, ուզում եմ հասկանալ: Որևիցե մեկը որևիցե մեկին չի շտապեցրել, էլ չեմ ասւոմ, որ տախտակի վրա չի երևում, երբ ես նայեցի, որ Ձեզ ձայն տամ: Դուք մշտապես երբ հարց եք ուզեցել տալ, տվել եք: Խնդրում եմ՝ չընդհանրացնել և որևէ մեկին չմեղադրել ինչ-որ տեղ շտապելու համար, ես հաստատ ոչ մի տեղ չեմ շտապում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել