Ժողովրդավարություն, հումանիզմի դրսևորումներ, մարդկային և բարոյական արժեհամակարգի իրական գոյություն և մի շարք այլ սկզբունքային ուղղություններ, որոնք մարդկությունն իր համար սահմանել է որպես զարգացման չափանիշ, այդ բոլորին հասնելու համար անհրաժեշտ է երաշխիք` ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ:
Մեր ժողովուրդը նվաճեց իր ազատությունն ու անկախությունը և 600 տարի անց կրկին ամրագրեց Հայաստանի Հանրապետություն բառակապակցությունը, որն այժմ հպարտություն է առաջացնում յուրաքանչյուրիս մոտ:
Դարերի ընթացքում հարյուրավոր փոքր ու մեծ ժողովուրդներ ձուլվելով այլ ազգերի ու պետությունների հետ կորցրեցին իրենց ազգային արժեհամակարգը, ազգի իրենց տեսակը, մինչդեռ հայը` ենթարկվելով պատմության բազում փորձությունների, ապացուցեց, որ մեծագույն ազգերի շարքին է դասվում, դրանով իսկ ամրագրելով սեփական պետականություն ունենալու նվաճած իր իրավունքը:
Գնահատենք մարդկության արժեքներից ամենաբարձրի ձեռքբերումն ու ամեն մեկս մեր ներդրումն ունենալով ուժեղացնենք այն ի բարօրություն մեր ժողովրդի, ի շահ մեր երկրի` Հայաստանի Անկախ Հանրապետության :
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/543800182356830?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել