Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության համակարգերը մեկ գիշերվա ընթացքում խոցել են 144 ուկրաինական անօդաչու, հայտնել է ՌԴ ՊՆ-ն:

20 անօդաչու խոցվել է Մոսկվայի, 72-ը՝ Բրյանսկի, 14-ը՝ Կուրսկի, 13-ը՝ Տուլայի, 8-ը՝ Բելգորոդի, 7-ը՝ Կալուգայի, 5-ը՝ Վորոնեժի և 4-ը՝ Լիպեցկի, 1-ը՝ Օրյոլի մարզերում:

Մերձմոսկովյան շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի կին է զոհվել, ևս երեք մարդ վիրավորվել է։ «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել