Աջ ու ձախ թքելուն սովոր Սիմոնյան Ալենը ԱԺ-ում առաջարկել է վերացնել ՀՀ-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը՝ հայտարարելով՝ ԼՂ պաշտոնյա այլևս գոյություն չունի, քանի որ հակառակ կողմն այլևս իրավազոր չէ ու չի ներկայացնում այն, ինչ՝ ժամանակին ներկայացնում էր:
Անկասկած, Սիմոնյան Ալենի այս դիրքրոշումը, որը, ըստ էության, ողջ ՔՊ-ի դիրքորոշումն է, Արցախին ու արցախցիներին ուղղված ուժեղ հարված է՝ հերթական անգամ բավարարելու Իլհամի վավաշոտ ցանկությունները: Սրանով փորձ է արվում՝ ամբողջությամբ զրկելու Արցախը որևիցե սուբյեկտայնությունց, իսկ արցախցիներին՝ սեփական իրավունքները պաշտպանելու բնատուր կարողությունից, բացառելու նրանց քաղաքականացումը: Արցախցիների կողմից ընտրված մարդկանց ՔՊ-ն հռչակում է փաստացի պերսոնա նոն գրատա, այսինքն՝ անում է այն, ինչ որ կաներ Ալենին թամաշա անող Իլհամը՝ Բաքվից:
Եվ սա այն ուժն է, որի պարագլուխը 2018-ին ԱԺ-ում երդվում էր արցախյան պայքարը հասցնել իր տրամաբանական հանգուցալուծմանը, երբեք չլքել խրամատը: Մենք ենք մեղավոր. եթե չհանդուրժեինք դավաճանությունը, այսօր աշխարհով մեկ այսպես չէինք խայտառակվի՝ կորցնելով ազգային արժանապատվությունը: