Հայաստանն ի սկզբանե չի միացել Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների ստորագրած հռչակագրին, որը ստորագրվել է «Ուկրաինայում կատարված միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ» խորագրով համաժողովի արդյունքում։ Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե Հայաստանը միացել է հռչակագրին, իսկ ավելի ուշ «հետ կանչել» իր ստորագրությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել