Ուկրաինան գործընկերների հետ խաղաղության հաջորդ գագաթաժողովի ժամանակ պատերազմի ավարտի մանրամասն ծրագիր կառաջարկի, սակայն գագաթաժողովին պետք է անպայման ներկա լինեն Ռուսաստանի ներկայացուցիչները. NBC News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին.
«Մենք կմշակենք և կառաջարկենք պատերազմի ավարտի մեր տարբերակը։ Այդ քննարկումներին պետք է ներկա լինեն նաև Ռուսաստանի ներկայացուցիչները։ Առանց ռուսական կողմի՝ այս պատերազմը դիվանագիտորեն ավարտելը շատ դժվար է։ Բոլոր երկրները մեզ խնդրել են, որ երկրորդ գագաթաժողովում լինեն Ռուսաստանի ներկայացուցիչները, և մենք ասել ենք, որ դեմ չենք»,-ասել է Զելենսկին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել