ՔՊ-ական բոլուկի ամենավառ ներկայացուցիչներից «Խոզը», մեկնաբանելով ընդդիմության այն տեսակետը, որ որևիցե սահմանազատում կամ փաստաթուղթ չի կարող զսպել Ադրբեջանի ախորժակը, հայտարարել է, թե եթե գնան ընդդիմության մատնանշած ճանապարհով, ապա կտան Ադրբեջանին մաքսիմալ լեգիտմիություն՝ հարձակում գործելու: Ալեքսանյան Վահագը միաժամանակ հայտարարել է, թե իրենց քաղաքականությունը լավագույն քաղաքականությունն է, քանի որ զսպում է Բաքվին ու թույլ չի տալիս նոր պատերազմի բռնկում:
«Խոզը» արդյոք գիտի՞, որ Ադրբեջանը ցանկանում է «Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն» ձևավորել՝ մեղադրելով Հայաստանին ռևանշիզմի համար: Այսինքն՝ Բաքուն, հակառակ խոզերի, ոչ թե զսպվում է, այլ միայն ոգևորվում է ՔՊ-ի զիջողական, անատամ, նողկալի քաղաքականության պատճառով, ինչը լիովին բխում է թուրքի էությունից. երես տվողից նա աստառ էլ է պահանջում հատկապես այն դեպքում, երբ տվողը Նիկոլն է:
Իրականում Բաքվին զսպում է ոչ թե Հայաստանի հողերն առատորեն ու ձրիաբար նվիրելու Նիկոլի քաղաքականությունը, այլ՝ ասենք Իրանը, և եթե Նիկոլը Իլհամի թելադրանքով չտար Տավուշի հողերն ու մյուս տարածքները, Բաքուն, մեկ է, պատերազմ չէր սանձազերծելու, քանի որ չկան դրա համար հարմար աշխարհաքաղաքական պայմաններ: Ասել կուզի՝ արտաքին հանգամանքներով պայմանավորված Բաքվի ախորժակի զսպումը «Խոզը» մատուցել է որպես իրենց քաղաքականության դրական արդյունք՝ չցանկանալով բացահայտել հողերի հանձնման իրական պատճառները: Մինչդեռ Նիկոլը հեզորեն հողերը հանձնում է, որպեսզի Իլհամը չհանրայնացնի ասենք Արայիկ Հարությունյանի հարցազրույցը, որպեսզի Մեհրիբանի մեծքթանի ամուսինը չբացահայտի Արցախի վաճառքի մանրամասները:
Միայն վերջին տխմարը կարող է կարծել, թե թուրքին կարելի է հանձնվելու ճանապարհով զսպել այն դեպքում, երբ բոլորիս աչքի առաջ է վերջին դարերի հայոց պատմության օրինակը: