Ապացուցելու համար, թե ինքը ոչ թե պրոտոկոլային ՄԻՊ է, այլ՝ իբր իսկակական, Մանասյան Անոն լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է,  թե չկա շաբաթ, որ ինքը որևիցե գյուղական բնակավայրում չլինի, խնամքի հաստատություններ չայցելի,  մարդկանց հետ չշփվի և այլն: 

Բայց մի՞թե ՄԻՊ ինստիտուտը սոցիալական խնամքի վերահսկմամբ զբաղվող օղակ է կամ ասենք  գյուղապետարան…

Անոն, որ սիրում է շրջել գյուղերում, քանի՞ անգամ է  այցելել բանտերում պահվող քաղբանտարկյալներին կամ հետամուտ եղել, որպեսզի ընդդիմադիր լրագորղների դեմ իշխանական ոտնձգությունները չկոծկվեն: Առհասարակ բացի Վարդապետյան Աննայի հրահանգները կատարելուց Անոն այս ողջ ընթացքում այլ բան արե՞լ է: Կամ ո՞ւմ է պետք ՄԻՊ-ը, եթե նրա խոսքը զրոյական արժեք ունի իշխանությունների համար: Անոն մի բան արե՞լ է, որ ՄԻՊ ինստիտուտը Հայաստանում կշիռ ու վարկ ձեռք բերի:

Անող լիներ, Վարդապետյան Աննան  ՄԻՊ չէր նշանակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել