Չորեքշաբթի Ջորջիա նահանգի Ուինդեր քաղաքի «Ապալաչի» ավագ դպրոցում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս ինը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է CNN-ը:

Կրակողը դպրոցի 14-ամյա աշակերտն է՝ Քոլթ Գրեյը, որն այժմ ձերբակալված է: Սպանվածներից երկուսն 14-ամյա աշակերտներ են, մյուս երկուսը՝ մաթեմատիկայի ուսուցիչներ:

Հատկանշական է, որ ողբերգությունից առաջ ավագ դպրոցը հեռախոսով նախազգուշացում էր ստացել, որ հրաձգություն է լինելու հինգ դպրոցում, և որ «Ապալաչի»-ն կլինի առաջինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել