Հակադարձելով երրորդ նախագահի հնչեցրած այն օբյեկտիվ գնահատականին, որ իշխանությունները փաստացի ջախջախում են հայկական բանակը բարեփոխումների անվան տակ՝ Անդոնը կրկին «յուղ է վառել»՝ հայտարարելեվ, թե ինչպես 2016-ի, այնպես էլ 2020-ի պատերազմների ժամանակահատվածի բանակային իրողություններն առնչվել են նախկին իշխանությունների հետ. 2018-ին իշխանության էին եկել անփորձ մարդիկ, իսկ պատկերացում կազմելու համար, ըստ Անդոնի, նրանց պետք էր ժամանակ:
Անդոնի հայտարարոթյուններն ուղղակի ծիծաղելի են. նա համեմատել է անհամեմատելին՝ միմյաց հավասարեցնելով 2016-ի ու 2020-ի իրադարձություններն ու դրանց արդյունքները: ՔՊ-ում չեն կարողանում ընդունել այն տրիվիալ իրողությունը, որ 2016-ի 4-օրյա պատերազմը Հայաստանի ու Արցախի համար դարձավ իրական հաղթանակ՝ շնորհիվ ոչ միայն բանակի, որն արժանի դիմադրություն ցուցաբերեց թշնամուն, այլև դիվանագիտության: Մինչդեռ 2020-ին, երբ Նիկոլն ավելի քան 2 տարի ռեալ իշխանության էր՝ սեփական կետից բանակցելով, նախկին իշխանությունների կազմած զենքերի ցանկը չեղարկելով ու «ՍՈւ»-երի ֆոնին «սելֆիավատ» լինելով, գրանցվեց այնպիսի մի աղետ, որի հետևանքների տակից դեռ երկար դուրս չենք գալու՝անկախ նրանից, թե ինչ է Անդոն բարբաջելու տարբեր եթերներից:
Մյուս կողմից՝ ոչ պակաս ծիծաղելի է Անդոնի՝ ՔՊ-ականներին արդարացնելու փորձն անփորձ լինելու հիմքով: Բնական հարց՝ եթե գիտեին, որ անփորձ են, ինչո՞ւ, ո՞ւմ տավերով էին երկիրը քանդում՝ օրինական իշխանություններին տապալելով: Չգիտեի՞ն, որ Հայաստանը սովորական երկիր չէ, նման երկիր կառավարելու համար հատուկ ունակություններ են պետք, անցած ճանապարհ ու փորձ, թե՞ հանձնարարություն էին ստացել տարբեր օտարերկրյա հատուկ ծառայություններից՝ վերաձևելու ռեգիոնն ու Հայաստանը զրոյացնելու այնպես, որ վերջում Թուրքան դառնա Կովկասի հեգեմոնը՝ պահելով Նիկոլի իշխանությունը:

Միայն հիմարներին պարզ չէ, թե ինչ է կատարվել և թե ինչպես է Անդոնը «անփորձների» շարքրերում հայտնվել և ինչ հստակ նպատակով: Նա այդ մասին կպատմի հետո, երբ կանդալված կհայտնվի դատարաում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել