Պոդքաստներից մեկում Աննան հայտարաել էր, թե իր համար դժվար է պատկերցնել հակադրություն իրական Հայաստանի և ազգայինի միջև:
Ի՞նչն է Աննային դժվար թվացել, հատկապես ո՞ր պահը: Դժվարություններից խուսափելու համար Աննան ընդամենը պետք է օբյեկտիվ հայացք նետի Նիկոլի կողմից կառուցվող Հայաստանին, դրա հիմքում դրվող պսևդոարժեքներին ու հայ ժողովրդի իրական արժեհամակարգին. մի հպանցիկ հայացնքն էլ բավական է՝ արձանագրելու այն էական տարբերությունը, որն ընկալելի կլինի նույնիսկ Աննայի նման կարճամիտ մեկի համար:
«Իրական» Հայաստանի հիմքում ընկած են թուրք ժողովրդի երազանքները՝ սինթեզված Նիկոլի փափագներով, որոնց հիմքում Իլհամին բավարարելու մոլուցքն է՝ իշխանությունը պահպանելու մղումով: Մինչդեռ ազգային պետության հիմքում այն ամենն է, ինչ որ Աննան մերժում է: Աննան մերժում է հայկականը, ոչ միայն մերժում է, այլև փորձում է փոխել դրա էությունն ու բնույթը՝ ամեն բան այլասերելով:

Ազգայինի, իսկ իրականում ամեն մարդկայինի թիվ մեկ թշնամին Հակոբյան Աննան է այսօր, որն ամեն կերպ քաջալերում է Նիկոլին՝ կառուցելու Իլհամի երազած այն «Արևմտյան Ադրբեջանը», որտեղ հայ էթնոսը կլինի փոքրամասնություն ու ամեն բան ներծծված կլինի թուրքի շնչով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել