Կանդազի պես փորձառու հետախույզը դիմում ա ՊՆ՝ աշխատանքի համար, ասում են՝ թափուր հաստիք չունենք... Ստացվում ա, որ մելիքսեթ պողոսյանի, արմեն «լամպչկա» սարգսյանի, հրաչյա սարգսյանի պես բուտաֆորիկ ու անպետք մարդկանց գործի տեղավորելու համար հաստիք գտնում եք, երբեմն էլ ստեղծում, բայց պրոֆեսիոնալ զինվորականի համար հաստիք չունե՞ք։ Էն էլ մի զինվորականի, ով հստակ տեսլական ունի, թե ինչպես պետք է լինի նորագույն բանակը, ինչպես պետք է բարձրացնել արդյունավետությունն ու ընդհանրապես՝ ոնց պետք է կառավարվի բանակը։ 5-րդ գծում հողաթմբեր սարքելու առաջարկ չի էլի, որ մերժեք։
Բա էսքանից հետո ո՞նց հավատանք ձեր՝ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին լոլոներին։ Չէ, նենց չէր, որ հավատում էինք, ուղղակի էս դեպքը փայլուն ապացույցն է նրա, որ դուք ոչ թե մարտունակ բանակ ստեղծելու մասին եք մտածում, այլ հերթական անգամ էժան հնարք եք ծախում ազգի վրա՝ մե՜ծ բանտիկով փաթեթավորած։
Իսկ կարո՞ղ ա Արցախը վերադարձնելու հավակնություններ ունի էտ մարդը, դրա համար հաստիք չունեք։ Դե ձեր մոտ աշխատանքի անցնելու թեստը չի կարա էտ կետի առկայությամբ անցնի, չէ։ Դե ձեր մոտ տոտալ իգնոր ա Արցախի թեման, անգամ անունը չեք տալիս, անգամ ռազմական հաստատությունների թանգարաններից եք Արցախյան պատերազմի թեման մաքրել տալիս։ Էս եք դուք ու էս ա ձեր «կառուցած» բանակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել