Ռուսական զինված ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի Լվով և Կրիվոյ Ռոգ քաղաքները, ինչի մասին թելեգրամյան ալիքում հայտնել է Վլադիմիր Զելենսկին:
Նա հրապարակել է ավերածությունների լուսանկարները՝ մանրամասնելով, որ Լվովում զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 14-ամյա աղջիկ։ Ավելի քան 30 մարդ վիրավորվել է։ Քաղաքում վնասվել են բնակելի շենքեր, դպրոցներ, բուժհաստատություններ։
Կրիվոյ Ռոգում վիրավորվել է 5 մարդ։ Ավերվել են տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել