Նկատառմանը, որ 2021-ի իշխանությունների նախընտրական խոստումներից մեկն Արցախի անվտանգության երաշխավոր լինելն էր մի դեպքում, երբ այդ խոսոտումն այդպես էլ մնաց անկատար, Գռզոն ապշեցուցիչ պատասխան է տվել՝ բացահայտելով իր ու իր թիմի տգեղ դեմքը: «Ես մի բան ասեմ ձեզ՝ դա ցանկություն ա էղել՝ շատ մեծ, կարծում եմ, քաղաքական միավորի կողմից անվտանգությունն ապահովելու: Դրա մեջ տարբեր բաղադրիչներ են եղել, ամենամեծ բաղադրիչը դա ֆինանսական օգնությունն էր, որ կարողանանք կայուն մնալ մեր հողի վրա»:
Փաստորեն՝ Գզռոն խոստովանել է, որ ՔՊ-ի նախընտական ծրագիրն ընդամենը բարի ցանկություններից կազմված կեղծիք է եղել, որի համար իրենք չեն կարող պատասխանատվություն կրել: Այսինքն՝ ոչ թե հանձնառություն, խոստում ու պարտականություն, այլ՝ լոկ բարի ցանկություն, կամեցողոթյուն, օրհնանքի պես մի բան:Իրականում՝ խաբեություն:
Իսկ է՛լ ի՞նչ բարի ցանկություններ է ունեցել ՔՊ-ն, որը կյանքի չի կոչվել, ու որի համար նույն Գռզոն այդպես էլ պատասխանտվություն չի կրել: Լա՛վ, ժողովրդին կարելի՞ է բացահայտորեն հիմարի տեղ դնել ու լուրջ դեմքով «փիլիսոփայել»:
Ինչ վերաբերում է փողերին, որի մասին ակնարկել է սեփական փողերը կազինոներում մսխող Գռզոն, ապա դա եղել է պարզ աչքակապոցի, որ շատ չճչա, որ դավաճանը ներսից է: