Արցախ պետություն հիմա չկա, դրա համար պաշտոնական մակարդակով ուղերձ հղելու անհրաժեշտություն չկա։ Արցախի համար պետք է ցավենք, բայց հիմա պետք է աշխատենք հզորացնել այն, ինչն ունենք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ 

Պատգամավորը նշեց, որ ինչպես Փաշինյանը, ինքն էլ է կարծում, որ անիրատեսական է արցախցիների վերադարձի հարցը։ Անդրադառնալով այն քննադատություններին, որ երկիրը ծանր վիճակում է, իսկ Փաշինյանը ամեն օր հեծանիվ վարելու կարևորության մասին է խոսում, պատգամավորը նկատեց․ «Հեծանիվ վարելը հաճելի զբաղմունք է, կարծես տարածության ու ժամանակի մեջ ինքդ քեզ հետ լինես։ Շուտով նաև հեծանիվներով կգնան գործի, երթևեկությունը ծանրաբեռնված է։ Փաշինյանը օրինակ է ծառայում, որ նախարարները և մյուսները հեծանիվով գնան աշխատանքի»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել