Նիկոլի վերջին մեծ ասուլիսը շատերի մոտ թողեց բավական հակասական տպավոություն. մի կողմից՝ նա կարծես թե «ոչ» ասաց ռուսական միջնորդական ջանքերին՝ նախընտրելով Իլհամի հետ երկխոսության երկկողմ ձևաչափը, մյուս կողմից, սակայն, նկատելի էր Նիկոլի՝ Մոսկվայի հասցեին հնչող հայտարարություններում առկա զգուշավորությունը: Ավելին՝ Հակոբյան Աննայի ԶԼՄ-ի լրագրողի կողմից շարադրված միանգամայն անմեղ հարցին Նիկոլն այնպիսի մի պատասխան տվեց, որը հարուցել է նույնիսկ հայաստանյան արևմտամետների զայրույթն ու զարմանքը: «Ես ճիշտ չեմ համարում մեր գործընկեր Ռուսաստանի մասին վատ բառապաշարով խոսելը։ Ես շփվում եմ Վլադիմիր Պուտինի հետ, և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Ես չեմ ընդունում այն բառապաշարը, որը կա Ռուսաստանի նկատմամբ: Կարելի է ունենալ խնդրներ, դրանց մասին պետք է խոսել, պետք է բարձրաձայնել, բայց նման բառապաշարով խոսել որեւէ երկրի հետ, դա արդեն ի բնե սխալ է»,-ասել էր Նիկոլը՝ ի արձագանք  «Հայկական ժամանակի» լրագրողի կողմից ՌԴ հնարավոր ջղաձգումներին առնչվող հարցին:

Փաստը, որ հենց «Հայկական ժամանակի» լրագրողի հարցին ի պատասխան է  Նիկոլը նման հայտարարությամբ հանդես եկել, խոսում է այն մասին, որ նա ցանանում է Մոսկվային կոնիրետ մեսիջ հղել: Մյուս կողմից՝ հետաքրքիր է, որ Նիկոլը նման կեցվածք է դրսևորւմ, փաստորեն, Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո, որից առաջ ՌԴ նախագահը խոսել էր Իլհամի հետ:

Կա տեսակետ, որ Հայաստանի շուրջ վտանգավոր զարգացումներից առաջ Նիկոլը փորձում է Կրեմլի հետ իր կամուրջները վերանորոգել: Մյուս տեսակետի համաձայն՝ նա հասկացել է, որ վաղ թե ուշ Արևմուտքն իրեն նաղդելու է ռուսների վրա, այդ իսկ պատճառով էլ որոշել է դրական ազդակներ հղել՝ Մոսկվա: Մյուսներն էլ թե՝ աշնանային քաղաքական պրոցեսներին ընդառաջ Նիկոլը փորձում է շատ չգրգռել ռուսներին՝ ընդդիմութանը չուժեղացնելու համար:

Բայց շատ ավելի հավանական է  այն, որ ՌԴ-ի համար բարեխոսած լինի անձամբ Իլհամը. իր երևանյան հաֆոյին թուրքը հրահանգել է Մոսկվայի մասին խոսելիս լինել ավելի նրբանկատ,չանցնել սահմանները. այսօր Իլհամն է Նիկոլին օրակարգ ու կացութաձև թելադրողը ու շատ ավելի մեծխ ազդեցություն ունի նրա վրա,քան որևիցե գերտերության

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել