Ժամանակին փոշեծծիչին կակա ասող Միրզոյան Արոն բավական հյութեղ հայտարագիր է ներկայացրել, որից պարզ է  դառնում, որ նրա բարեկեցության մակարդակն այս տարիներին աճել է երկրաչափական պրոգրեսիայով: Այսպես՝ պարզվում է Արոն երկու անշարժ գույք ունի՝ անհատական բնակելի տուն ու բնակարան՝ Կոտայքում, Երևանում, բայց ահա մեքենա չունի: Բանկային հաշիվների մնացորդները (բացառությամբ ավանդների)  կազմել են 3500000 դրամ և 30000 դոլար, կանխիկ դրամը կազմել է 50000 դլար և 2000000 դրամ, հաշվետու տարվա եկամուտները՝ համարյա 60000 դոլարին համարժեք դրամ, 28373652-ի էլ վարկ ունի բանկում, որի մարմանն ուղղված վճարները կազմել են մոտ 4,7 մլն դրամ: Բացի սա՝ պարզվում է, որ Արոն վերանորոգման աշխատաքներ էլ է կատարել՝ծախսելով 9500000 դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել