Hraparak.am-ը գրում է․

Այն տղաները, որոնք զոհվել են հանուն հայրենիքի, այսօր այդ հայրենիքը չկա։ Երբ Մխիթարին ճանապարհում էին բանակ, երբևիցե չեմ պատկերացրել, որ էլ չենք ընդունելու ընտանիք։ Այսօր շատ հարցերի պատասխաններ կան, որոնք դեռևս չեմ կարող տալ։

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության օրը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է  44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը։

«Փոքր Մխիթարը երբ որ նայում է Մխիթարի նկարին, ասում է՝ պապա։ Ու այո, նա պիտի պապա լիներ։ Դժվար է, շատ դժվար, շատ դժվար է այսօր կանգնել ու ասել՝ Արցախ, տոնդ շնորհավոր։ Ես ուզում եմ, ես լիահույս եմ, որ երբևիցե Արցախ նորից կվերադառնանք»,- ասել է նա։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել