Ինչպես օրերս գրեց մամուլը, «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. «Ակտիվների և պասիվների կառավարման կենտրոն» ՍՊ ընկերությունը դիմում է ներկայացրել դատարան` 556 մլն ՀՀ դրամի չափով չապահովված պահանջ՝ խնդրելով ՍՊ-ն սնանկ ճանաչել: Այս տարվա գարնանը դատարանի որոշմամբ սկսվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի լուծարման վարույթ: Ի դեպ՝ շատերը համոզված են, որ այս ամբողջ պրոցսը շինծու է, ինչպես նաև խոսում են այն մասին, որ գործարանը ձեռք գցելու ծրագրեր ունի կազինոների մշտական այցելու Գռզոն:
Հարց է առաջանում՝ գործարանի շուրջ ընթացող պրոցեսի հետևում, որը շատերն արհեստական են համարում, կարո՞ղ է Գռզոն կանգնած լինել՝այն ձեռք բերելու հստակ նպատակով: Ցանկության դեքում Գռզոյի համար ակնհայտորեն խնդիր չէր կարող լինել այլոց ձեռքից այն խլելն ու իրենով անելը՝ հաշվի առնելով բոլորին հայտնի իրողությունները: Իշխանություններն էլ ակնհայտորեն դեմ չէին լինի ՔՊ-ական ամենահայտնի օլիգարխի ունեցվածքի ավելացմանը, քանի որ քաղաքականության մեջ ամենաէական դերերերից մեկը խաղում է հենց փողը, որից Գռզոն թեպետ շատ ունի, բայց չէր դեմ չէր լինի կապիտալի հավելյալ կուտակմանը:
Սպասենք գործարանի շուրջ հետագա զարգացումներին՝ հասկանալու՝ ում խաղն է այս ամենն իրականում: