Գովաբանելով հայ ժողովրդի հավաքական իմաստնությունը՝ Անդոնը հայտարարել է, թե բոլորիս պարտականությունն է սրբորեն պահպանել 29743քկմ-անոց «այս տարածքը»: Նա սա ասել է ի արձագանք Դաշնակցության՝ սեփական շրջաբերականում Ջավախքի վերաբերյալ շարադրած տեսլականի, ըստ որի՝ պետք է դրվի ինքնավարության հարց:

29743-ը սրբորեն պահպանելու մասին խոսում է մի քաղաքական ուժի վայ ներկայացուցիչ, որը վերջին 6 տարվա ընթացքում տառացիորեն արել է ամեն բան՝ այդ 29743քկմ-ը քաղցր առասպել դարձնելու համար: Կոնկրետ 44-օրյաից հետո ամեն մի օրը Հայաստանի համար կորստաբեր է եղել, և եթե այսօր չափվի Հայաստանի տարածքի իրական մակերեսը, ապա վստահաբար կարելի է պնդել, որ այն 29000քկմ էլ չի կազմի: Վերջին նվիրատվությունը Նիկոլը Տավուշում իրականացրեց, և բնավ հայտնի չէ, թե որը կլինի վերջինը՝ չնայած ակնհայտ է, որ Նիկոլն ու Իլհամն արդեն իսկ թիրախավորել են Երևանի «Կրիվոյը»:

Որպեսզի ոչ միայն 29743-ից չզրկվենք, այլև այն էականորեն ընդլայնենք, հարկավոր է ընդամենը մեկ բան անել՝ անդոններին վերջակետ դնել, որ ապրելու հնարավորություն ստանա Հայաստանը, որ կարողանանք ահռելի մարտահրավերներին դիմակայել. Աշխարհում մեծ անցման փուլ է, և առնվազն առաջիկա տարիները լինելու են մեծ ցնցումների շրջան, որոնց կարող է կուլ գնալ Հայաստանը, եթե թուրքական այս մանկալվիկները մնան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել