Շնորհավոր Ձեր ծնունդը Բակո Սահակիչ:
Ձեր հետ հանդիպումն եմ հիշում, թե ինչպես էիք ասում, որ տեղափոխվենք Արցախ, որ կօգնեք առաջին քայլերի ժամանակ, որ յուրաքաչյուրի կողքին կլինեք ու կապ չունի, թե որ ոլորտում` գյուղատնտեսությունից մինչև բիզնես, մշակույթից մինչև սպորտ... Ես շատ քիչ տեսել ու շատ անգամներ լսել եմ, թե ինչպես եք սիրում Արցախի ամեն մի կտորը...
Դուք նախընտրեցիք Բաքվի բանտում հայտնվել, որպեսզի արցախցիները դուրս գան Արցախից: Դուք նախընտրեցիք Ձեզ զոհաբերել, մի գաղափարի համար, որը կոչվում է «հանուն»:
Ցավոք սրտի մեր ազգը գտնվում է մի այնպիսի վիճակում, երբ գնահատվում է ոչ թե զոհաբերությունը, այլ` պոպուլիզմը, ձևը, պոռոտախոսությունը, քծնանքը, նախանձը և մնացյալ վատ բաները...
Ուժ ու առողջություն Ձեզ...
Հ.Գ. Մեծամասնությունն այսօր թքած ունի, որ Բաքվի բանտերում հայեր կան...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tiko.vardanyan.378/posts/pfbid0iRbvPa3zSzCkoa2TG6x7wDBizdb5vjzV7Jeb8fnPcMGJkJ1uj3simWkSPj17P9DQl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել