ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստին դահլիճում Արմեն Աշոտյանին երեկ դիմավորեցին ծափերով։ Դատական նիստը սկսվեց շուրջ մեկ ժամ ուշացումով։ Շարունակվեց գործով առանցքային վկա Կարեն Ակոպյանի հարցաքննությունը։ Նա եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտորի խորհրդական, աշխատակազմի ղեկավար, ռեկտորի օգնական։ Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը Կարեն Ակոպյանին հարցրեց՝ եղե՞լ է, որ փորձեք ռեկտորի մոտ բարձրացնել ԵՊԲՀ աշխատակիցների հանգստի հարցերը։ Վկան պատասխանեց՝ մինչև աշխատակազմի ղեկավար լինելն էլ եմ քննարկել։ Համաձայնություն է եղել, որ ուշ թե շուտ մեր աշխատակիցների՝ այդ հարցը պետք է լուծվի»։ Կարեն Ակոպյանն ասաց. «Ես խոսել եմ մեր պանսիոնատի վերանորոգման մասին, բայց ոչ թե շենքի գնելու մասին։ «Նավասարի» ոչ տեղն եմ իմացել, ոչ էլ առաջարկել եմ»։ Վահե Դոլմազյանի հարցերին ի պատասխան՝ Կարեն Ակոպյանը վստահեցրեց, որ բուհի կողմից ոչ պրոֆմիության նախագահի ընտրության, ոչ էլ ֆինանսների ուղղորդման հարցում միջամտություն չի եղել․ «Պանսիոնատի գնման հետ կապված Արհմիության նախագահության կողմից կար համաձայնություն»։ Դատախազն ի պատասխան ասաց՝ այդ հարցը պետք է բխեր արհեստակցական կազմակերպությունից, այլ ոչ թե գործատուն պիտի որոշեր։ Կարեն Ակոպյանն ասաց՝ անընդհատ աշխատակիցներն ասում էին՝ էս հարցը պետք է լուծենք, մենք հանգստանալու տեղ չունենք։ Բոլորը այդ մասին գիտեն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել