Մինչ մամուլում տեղեկություններ են տարածվում այն մասին, որ Նիկոլը Մյուռոնօրհնեքի ու Մայր Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցելու հրավեր չի ստացել, պարզվում է՝ Կաթողիսկոսի դեմ իշխանություններն իրենց հակաքայլն են որոշել ձեռնարկել. հոգևորական ներկայացող մեկը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ սեպտեմբերին մտադիր են Էջմիածնում կազմակերպել Գարեգին Բ-ին գահընկեց անելու պահանջով հանրահավաք:
Կասկած չկա, որ հանրահավաքի կազմակերպման գաղափարն իրականում իշխանություններինն է և ունի ներքաղաքական պատճառ. մեկ անգամ չէ, որ ՔՊ-ն հենց Կաթողիսկոսին են համարել Սրբազան պայքարի իրական առաջնորդ՝ մեղադրելով իշխանությունների ուղին մերժելու համար:
Մյուս կողմից՝ գուցե Մյուռոնօրհնեքի ու Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Նիկոլին չհղված հրավերն է պատճառը նաև, որ գազազել են: Չնայած հոգևոր արժեքներից հեռու լինելու հանգամանքին՝ իշխանությունները բացակայող հրավերը կարող են համարել իրենց արժանապատվությանը նետված ձեռնոց, հարված՝ հանրային հեղինակությանը:
Իշխանությունների ու նրանց արտասահմանյան տերերի աչքում եկեղեցու վերնախավը համարվում է ոռւսական ազդեցության տակ գտնվող սեգմենտ, ուստի իշխանությունների հակաեկեղեցական քաղաքականության հիմքում պետք է նաև աշխարհաքաղաքակնություն նշմարել: