Հայտարարելով, որ ընդդիմության հետևից ոչ ոք չի գնա՝ ՔՊ-ական մարազմատիկ ծերուկ Ասլանյան Հակոբը փորձել է հիմնավորել, թե ինչու է այդպես կարծում: Ըստ նրա՝ չնայած իշխանություններից կան դժգոհություններ ու միշտ էլ լինելու են, որովհետև աշխարհում չկա մի իշխանություն, որից բոլորը գոհ լինեն, հարցը, սակայն, քանակի և որակի մեջ է: «Այսօրվա դրությամբ մեր իշխանությունից դժգոհ են այն մարդիկ, ովքեր չեն կարողանում Հայաստանում վերականգնել իրենց իշխանությունը, որպեսզի պահպանեն իրենց երկրից թալանածը»,-մասնավորապես՝ ասել է հանրային տրանսպորտում ոչ վաղ անցյալում խայտառակված ծերուկը՝ պնդելով, թե սա է ճշմարտությունը:

Հակոբը հերթական մարազմն ու  անբարոյականոթյունն է  դուրս տվել. հայ ժողովրդի մեջ Նիկոլի համակիրների թիվը խիստ չնչին է, իսկ նրան ատողներինը՝ հսկայական, հիմա ի՞նչ, միլիոնավոր հայեր իշխանությա՞ն են ձգտում, ուզում են Ասլանյան Հակոբի պատգամավորական աթոռի՞ն բազմել, թե՞ ընդամենը փորձում են պատուհասից ազատվել: 

Ինչ վերաբերում է որակին,ապա այդ առուով աշխարհում այսպես ասախծ ամենաորակյալ բողոքը մերն է, քանի որ աշխարհում չկա գեթ մի երկիր, որի իշխանությունները սեփական ձեռքով կործանած լինեն պետութությունն ու հայրենիքը:

Ասլանյան Հակոբի ցինիկ հայտարարությունները վկայում են այն մասին, որ ՔՊ-ական իշխանությունը չի փոխել ու չի փոխելու իր թրքական բնույթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել