Hraparak.am-ը գրում է.

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

Այցի շրջանակներում Անկարայում նախատեսվում է Ջեյհուն Բայրամովի հանդիպումը թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։

Նախօրեին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բայրամովը Թուրքիա մեկօրյա այցի ընթացքում Հաքան Ֆիդանի հետ կքննարկի Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։ 

Նախարարները կքննարկեն նաև երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը։
 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել