Չորեքշաբթի օրը Էգեյան ծովում լարվածությունն աճել է, երբ թուրքական ATR-72 ծովային պարեկային ինքնաթիռը և թուրքական ուղղաթիռը խախտել են Հունաստանի օդային տարածքը, հաղորդում է Greek City Times-ը։
Ինքնաթիռը մտել է Աթենքի թռիչքային տեղեկատվական գոտի առանց պարտադիր թռիչքի ծրագիր ներկայացնելու, ինչը միջազգային ավիացիոն կանոնների խախտում է։
«Այս միջադեպը, որի ընթացքում երեք առանձին խախտում էտեղի ունեցել Էգեյան ծովի հարավարևելյան մասի օդում, մտահոգիչ պատկերի մի մասն է», - շեշտում են հունական լրատվամիջոցները:
Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը օգոստոսի 12-ից 17-ը, ինչպես նաև օգոստոսի 19-ին և 20-ին նույն տարածաշրջանում արձանագրել է օդային տարածքի ամենօրյա խախտումներ։
Այս խախտումներն արել են թուրքական ծովային պարեկային ինքնաթիռները, ներառյալ CN-235 և ATR-72 մոդելները, և թուրքական ԱԹՍ-ները: