Պարզվում է՝ Սյամոն խոսակցություն է ունեցել որոշ տնտեսագետների հետ ու հասկացել, որ նրանք չեն հասկանում, որ պրոֆեսիոնալ բանակը զարկ է տալիս նաև երկրի տնտեսությանը: Այս մասին նա իր հարցազրույցներից մեկում է հայտարարել՝ տրտնջալով, թե շատերը չեն հասկանում պորֆեսիոնալ բանակի կարևորությունը:

Սյամոի թիվ մեկ լոզունգը, փասորեն, պրոֆեսիոնալ բանակի մասին երգն է, և դատելով ամենայնից՝ միակ բանը, որը նա հայ հանրությանը կամ փորձագիտական շրջանակներին առաջարկում է, պրոֆեսիոնալ բանակի կառուցումն է՝ մի բան որից ինքն էլ կարգին գլուխ չի հանում:

Բայց արդյոք հնարավո՞ր է սրանով դառնալ այն գրավիչ առանցքը, որի շուրջ կհամախմբվեն մասնագեներն ու հասարակությունը: Ակնհայտ է, թե ինչու է նա հենց այս գաղափարն անընդհատ առաջ տանում. ուզում է ցույց տալ, թե իբր առնվազն այս հարցում ինքը գերպրոֆեսիոնալ է,  իրենից ինչ-որ բան է ներկայացնում և այլն: 

Բա մարդիկ հարց չե՞ն տա՝ եթե քեզնից ինչ-որ բան ես ներկայացնում, ինչո՞ւ էիր 2020-ի պատերազմում Աննային բավարարում արցախյան բունկերներում: Կամ Սյամոն չի՞ հասկանում, որ պրոֆեսիոնալ բանակ կառուցելու համար անհատակ միջոցներ են հարկավոր այն էլ մի երկրի պարագայում, որն ամեն պահ կարող է ենթարկվել արտաքին ագրեսիայի՝ ընդհուպ Երևանի անկումը չբացառելով՝ է՛լ չասած իրական ֆինանսական վիճակի մասին:

Սյամոյի լոլոներին ոչ ոք չի տրվելու, և սա սկել է գիտակցել նաև ինքը՝ Սյամոն՝ հասկանալով, որ չի կարողանալու կյանքի կոչել Նիկոլի հանձնարարությունները՝ նույնիսկ ոռով բոմբ գցելու դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել