Սյամոն, կրկին առաջնահերթ համարելով պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը, փորձել է մանրամասնել, թե որն է դա: Ըստ նրա՝ 18-ամյա երիտասարդին պետք է 1 տարով պատրաստել ու ուղարկել տուն, չպետք է նրան տանել առաջին գիծ, կյանքի համար չպետք է ստեղծել սպառալիքներ, իսկ եթե կլինեն երիտասարդներ, որոնք կցանկանան շարորունակել ծառայությունը, ապա կարող են պայմանագիր կնքել ու ներգրավվել պրոֆեսիոնալ բանակի շարքերը:

Պետք է հասկանալ, թե ինչու է ինքն իրեն պրոֆիեսիոնալ բանակի կառուցման հարցում անփոխարինելի մասնագետ հռչակող  Սյամոն անընդհատ շեշտում 18-ամյա երիտասարդների ծառայության ժամկետի կրճատման կարևորոթյունը: Նա, լավ հասկանալով ներկայիս հասարակության հոգեբանությունը, փորձում է խաղալ մարդկանց հոգու նուրբ լարերի՝ ծնողական զգացմունքների վրա. չկա մի ծնող, որը կարող է դեմ լինել 2 տարվա փոխարեն 1 արի ծառայութան գաղափարին: 

Սյամոն սրանով լուծում է միայն մեկ՝ քաղաքական խնդիր. հույս ունի, որ մարդահաճո հայտարարւթյուները կօգնեն իրեն քաղաքական կապիտալի կուտակման հարցում, կօգնեն համակիրների ձեռքբերման խնդրում, կօգնեն առաջ շարժվել:

Այլ կերպ ասած՝ Սյամոն քարոզչական հիմքեր է ստեղծում՝ առաջիկայում գործնականում ակտիվանալու համար՝ չհասկանալով, սակայն, որ ոչ մի նորմալ մարդ հացի փոխարեն կորեկ չի ուտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել