Կրկին փորձելով փնովել արցախյան իշխանություններին՝ անուղղակիորեն մեծարելու Սյամոյին, Խանումյան Հայկոն հայտարարել էր, թե չնայած 2020-ի պարտությանը՝ Արցախից որոշակի մաս մնացել էր, ինչը տալիս էր հնարավորություն՝ կազմակերպվելու ու ուժեցանալու և խուսափելու ողբերգությունից:
Բայց արդյոք Սյամոյի «ռեկլամշիկի» խոսքերն ունե՞ն օբյեկտիվության հատիկ, թե՞ սյամոյաբարո պոպուլիզմի հետ գործ ունենք՝ ոչ մի հիմք չունեցող:
Հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս էր Արցախը պատերազմից հետո հզորանալու, եթե Երևանում բազմած էր Իլհամի ագենտը, իսկ մյուս ագենտն էլ Ստեփանակերտում էր գտնվում: Կամ ի՞նչ հզորանալու մասին է խոսքը, երբ արտաքին ճնշման ներքո 2023-ին 1,5մլրդ դոլարի զենք էր թուրքին հանձնվել: Արցախը հզորանալո՞ւ խնդիր ուներ, թե՞ գերտերությունների կողմից աշխարհաքաղաքական շահերի ու հանգամանքների վերանայման: 400 տրիլիոն եվրոյի էլ Արցախում զենք լիներ, էլի նույն բանն էր լինելու, քանի որ դա էր աշխարհի հզորների շահը թելադրում՝Արցախի հայաթափոմ: Սա է իրականությունը, որի մասին Հայկոն, իհարկե, չի խոսում, որպեսզի հնարավորություն ունենա՝ արցախյան իշխանությունների վրա ցեխ շպրտելու ու շեֆին փիառելու:
Բա Սյամոյի բունկերային կայֆերի մասին ո՞վ է խոսելու…