Այսպիսով՝ Խանումյան Հայկոն փաստացի արդարացրել էր պաշտոնական Երևանի դավաճանական կեցվածքը՝ այն չհամարելով կործանարար կամ Արցախի կործանման հիմնական պատճառ:
Բայց մի՞թե Խանումյան Հայկոն, որ հանդիսանում է Սյամոյի գաղափարների արտահայտիչը տարբեր եթերներում, չի հասկանում, որ եթե Երևանը որևիցե աջակցություն չցուցաբերեր, իսկ Նիկոլը չէր էլ պատրաստվում դա անել, ապա ընդամենն ավելորդ արնահեղություն էր լինելու, ինչպես նաև ոչ ոք չէր երաշխավորելու, որ արցախցիները կարող են գոնե հնարավորինս անվնաս բռնագաղթել Արցախից ու տեղափոխվել Հայաստան:
Հայկոն շատ լավ գիտի այս ամենը, ուղղակի թերևս փորձել էր Նիկոլի վրայից քերել Արցախի կործանման մեղքը՝ այն բարդելով արցախյան ռազմաքաղաքական իշխանությունների վրա՝ ապացուցելու Սյամոյի չնաշխարիկությունը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3000
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել