Փորձելով փնովել հայոց բանակը՝ Սյամոյի լակոտ Խանումյան Հայկոն 2016-ի ապրիլյան պատերազմը հռչակել է որպես ընդամենը հետախուզական գործողություն: Նա այդպես է վարվել՝ ապացուցելու, որ Հայաստանն իրականում երբեք բանակ չի ունեցել:

Հայկոյի դուրս տվածը հստակ ոտնձգություն է՝ հայոց բանակի դեմ, ազգային արժանապատվության ոտնահարում ու 2016-ի պատերազմի հերոսների գործած քաջագործությունների նվաստացում: 

Պետք է մի բան հստակ իմանալ՝ 2016-ին տեղի ունեցածը լայնամասշտաբ պատերազմի վերածվելու մեծ պոտենցիալով լի  լայնածավալ ռազմական գործություն էր, որը չվերածվեց մեծ պատերազմի բացառապես հայկական բանակի շնորհիվ: Նախկին իշխանությունների կառուցած ու Սյամոյի կողմից անընդհատ փնովվող բանակն էր, որ կասեցրեց Իլհամի առաջխաղացումը՝ ստիպելով նրան զինադադար մուրալ Մոսկվայից: Իսկ գրաված մի երկու բլուրի դիմաց Իլհամը հետո ստիպված եղավ վճարել Սերժ Սարգսյանի հետ բանակցելիս, երբ երրորդ նախգահը հերթական անգամ ստիպեց թշնամուն լիզել հայի կոշիկները: Ահա սա  է Ապրիլյան պատերազմի իրական պատմությունը:

Իսկ թե ինչու են Սյամոն ու իր ներքինիներն անընդհատ փորձում փնովել  հայկական բանակը, պարզից էլ պարզ է. Սյամոն լուծում է ինքնահաստատման խնդիր՝ կառչելով վաղուց պայթած փրփուրներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել