Բրյուսելում հարձակվել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպան Ջաֆար Հուսեյնզադեի և նրա կնոջ վրա`կողոպտելով զույգին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ բելգիական Sudinfo հրատարակությանը հղումով:

Հրատարակության տվյալներով՝ վարձակալած սկուտերով երկու հարձակվողներն ատրճանակով հարվածել են դեսպանի և նրա կնոջ գլխին՝ նրանցից խլելով երկու շքեղ Rolex ժամացույցներ՝ ընդհանուր 90 հազար եվրո արժողությամբ։

Բելգիական մեկ այլ La Libre հրատարակության տվյալներով՝ ուժգին հարվածի հետևանքով դեսպանի կնոջ մոտ առատ արյունահոսություն է սկսվել, զույգին տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտության։

Միևնույն ժամանակ, Հուսեյնզադեն պատմել է, որ իրենց սպառնացել են զենքով և պահանջել հանձնել իրենց մոտ եղած իրերը:

«Կնոջս պայուսակն ու մեր կրած Rolex ժամացույցները վերցնելուց հետո մեզ թեթև վնասվածքներ պատճառեցին և հեռացան», - ասել է նա՝ հավելելով, որ ժամացույցների գինը մամուլում չափազանցված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել