Խանումյան Հայկոն, ըստ էության, հաստատել է մամուլում վերջերս տեղ գտած այն տեղեկությունը, ըստ որի՝ շատ շուտով Սյամոն ակտիվանալու է: Նա, մասնավորապես, ասել է. «Բաբայանը, կարծում եմ, նաև առաջիկայում հանդես կգա՝ իր ծրագրերի մասին ավելի մանրամասն խոսելով, որ սցենարի կողմնակից է ինքը, ինչ է ինքը պատկերացնում և այլն»:
Հարցը՝ Սյամոյի նախընտրելի սցենարին վերաբերող, դեռ բա՞ց է մնում որևէ մեկի մոտ, կա՞ մի այնպիսի ադեկվատ մեկը, որին դեռևս պարզ չէ, թե Սյամոն որ սցենրաի ջատագով է: Նա այդ մասին բազմիցս է խոսել՝ բացահայտորեն խոստովանելով, որ երազում է «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին, երազում է այն օրվա մասին, երբ թուրքական առաջին ֆուռը կանցնի Մեղրիով: Ակտիվանալով՝ Սյամոն փորձելու է փիառել հենց այս պրոյեկտը՝ այսինքն՝ թուրանական ծրագիրը, որի տակ մտած է նաև Նիկոլը, և որի պատճառով տեղի ունեցավ 44-օրյա դավադիր պատերազմը՝ Սյամոյին ու Աննային միմյանց համտեսելու հնարավորություն ընձեռելով:
Իհարկե, որպեսզի շատ չճչա, Սյամոն «Զանգեզուրի միջանցքի» անհրաժեշտության մասին լոլոները կփորձի մատուցել ախորժաբեր սոուսով, սակայն պարզից էլ պարզ է, թե ինչ գլխացավանքի ու նույնիսկ ողբերգության կարող է վերածվել Հայաստանի գլխին այդ միջանցքը, որի բացումը ձեռնտու չէ նաև տարածաշրջանային ու համաշխարհային որոշ տերոթյուններին, որոնց ամեն գնով, սակայն, փորձում է հակադրվել Նիկոլը՝ Իլհամի կոշիկները լիզելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել