Hraparak.am-ը գրում է.

Թեհրանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը: Այս մասին հաղորդում է Կառավարության լրատվական ծառայությունը։

Հանդիպմանն Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հրավերն ընդունելու և աշխատանքային այցով Իրան ժամանելու համար: Մասուդ Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մասուդ Փեզեշքիանին ջերմ հյուրընկալության համար ու ևս մեկ անգամ շնորհավորել նրան ԻԻՀ նախագահ ընտրվելու առթիվ։ Վարչապետն ընդգծել է, որ Իրանի հետ բազմակողմանի համագործակցությունը մեր երկրի համար ունի կարևոր նշանակություն, որը խարսխված է փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա։ 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել