24news.am-ը գրում է.
«Հարցնում եմ՝ վերջին զանգը ե՞րբ է եղել, ինձ ձեռք են առնում, ասում են՝ դպրոցի վերջին զանգի մասին է խոսքը։ Իմ տղան մահացած Վարդենիսի ռազմականում ինձ ծաղրում են։ Դա ասելու բա՞ն է, ձեռք են առնում։ Իրենց համար զինվորը զրո է։ Այս մասին հայտնում է «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը։
Իմ տղան միակը չէ։ Հունվարից սկսած 16 դեպք է եղել, իմ տղան 16-րդն է ու սաղ ինքնասպա՞ն եղան»։ Տիկին Թամարային փոխանցմամբ՝ իրեն անարգելու վերջնագիծը եղել է այն, երբ խնդրել է իրեն փոխանցել որդու զինվորական հագուստը, բայց առանց դատական վճռի ռազմականում հայտարարել են՝ ինքնասպան է եղել, զինվորական համազգեստը տալ չեն կարող։
«Ռազմականին ասում եմ՝ իմ տղայի հագի շորն եմ ուզում, պատասխանում են՝ ի՞նչ ես անում։ Ես իմ տղայի հոտ եմ ուզում քաշել, դա եմ ուզում։ Ես ինչ ասում եմ՝ ասում են այդ հարցերը դիր մի կողմ»,-ասաց նա։