Armsport.am-ը գրում է․

Հայ մարզիկները շարունակում են պայքարը Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական Խաղերում։ Այսօր՝ հուլիսի 29-ին, Հայաստանն ՕԽ-ում ունի մեկ ներկայացուցիչ։

Փարիզի «Հյուսիսային Փարիզ» մարզադահլիճում բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Օլիմպիական Խաղերի իր մեկնարկային մենամարտում ուժերը կչափի անգլիացի Օրիե Դելիկուսի հետ։

Բռնցաքամարտի 1/8-րդ եզրափակիչի մեկնարկը կտրվի 18։50-ին, քառորդ եզրափակիչի մարտերը կկայանան օգոստոսի 3-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել