Փաստորեն՝ սրանք դեռ չեն հասկացել, որ ոչ մի շանս այս առումով չունեն, քանի որ Սյամոն հասցրել է մի այնպիսի արյունոտ հետագիծ թողնել, որ ինքն իր համար այլևս շանս չի թողել՝ քաղաքական դաշտում գոնե ինչ-որ կերպ ինքնադրսևորվելու: Գուցե այս կամ այն ԶԼՄ-ին հարցազրույց տալը Հայկոն համարում է ինքնադրսևորման ձև, ո՞վ գիտի, բայց ակնհայտ է, որ եթե նույնիսկ այդպես է, ապա Սյամոն էլ, նա էլ խորն ինքնախաբեության փոսում են գտնվում:
Իսկ Սյամոն ունի՞ լուծումներ: Նրա լուծումները հայտնի են. Սյամոն առաջարկում է տալ «Զանգեզուրի միջանցքը» ու սահմանագծում կատարել 1925-26թթ.-ի քարտեզով՝ պնդելով, թե Ադրբեջանում պատրաստ են դիտարկել այս սցենարը, և սա՝ այն դեպքում, երբ հայտնի է, որ Իլհամը Երևանն է ուզում՝ կտրականապես հրաժարվելով հետ քաշվել այն տարածքներից, որոնք նա վերջին տարիներին բռնազավթել է: Այսինքն՝ Սյամոն եթերում «ջուր է ծեծում» և ոչինչ ավելին:
Բարի խորհուրդ՝ Հայկոյին՝ տուն գնա:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2933
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել