Սյամոն, որ ինքն իրեն դրել է հույժ արդյունավետ բանակցողի տեղ՝ իր մանկլավիկ Խանումյան Հայկոյի միջոցով փորձելով արցախյան իշխանությունների վրա «իբր աչոկ հավաքել», շատ լավ տեղյակ է, թե իրականում ինչու ՔՊ-ի ու հայաստանյան դավաճան իշխանությունների միջև երկխոսությունը չի ստացվում:
Բանն այն է, որ Նիկոլը, որ հստակ քաղաքական վտանգ է զգում արցախյան իշխանություններից՝այդ իսկ պատճառով ամեն գնով ջանալով նրանց գետտոյացնել, նաև կաշկանդված է այսպես ասած արտաքին գործոնով, որ Իլհամ է կոչվում. «Կոստլյավայա սուչկա»-ի համարում ունեցող Մեհրիբանի բեղավոր ամուսինը կկտրի Նիկոլի լրճկված լեզուն, եթե վերջինս հանդգնի մեծացնել արցախյան իշխանությունների սուբյեկտայնությունը, իսկ ցանկացած բանակցություն կամ արցախահայերի խնդիրների համատեղ լուծում այսպես թե այնպես մեծացնելու է արցախյան օրինական իշխանությունների թափն ու կշիռը, ինչը կվտանգի Իլհամի շահերը, որ ծրագրել է Հայաստանից «Արևմտյան Ադրբեջան» սարքել՝ ունենալով սյամոների հստակ աջակցությունը:

Ասել կուզի՝ խնդիրը ոչ թե արցախյան իշխանությունների բանակցելու անկարողությունն է, այլ՝ Իլհամի կողմից Նիկոլի վզին դրածը: Բայց Սյամոն, որ Իլհամի մեկ այլ ցեղատեսակի շնիկ է, նախընտրում է այս թեմաներով մանիպուլյացիաներ անել՝ Նիկոլի «ջրաղացին ջուր լցնելով» ու այլոց հաշվին իր համար համապատասխան իմիջ կերտելու փորձեր ձեռնարկելով,սակայն չհասկանալով, որ իր նմանօրինակ վարքն իրեն միայն էժանացնում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել