24news.am-ը գրում է․
Արցախը նախերգանքն էր, Ալիևը հիմա ՀՀ-ից սպասելիքներ ունի և ստիպում է, որ Փաշինյանը պայմանավորվածությունները կատարի. Սահմանադրության փոփոխություն, միջանցք և ադրբեջանցիների բնակեցում, իսկ ՀՀ իշխանությունը լռում է այդ մասին։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Արդարություն և վերադարձ» ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով Բաքվից հնչող պահանջների մասին։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Դավիթ Բաբայանը հանձնվել է Բաքվին, հնարավոր է, որ կարևոր տեղեկությունների է տիրապետում, արցախցի պատգամավորը նկատել է, որ Բաբայանը մշտապես ասել է, որ Արցախի իշխանությունը կապ չունի ՀՀ-ի հետ, կապն ու առնչությունը երկու հոգու մեջ է եղել՝ Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի։
Բաբայանն այնպիսի ինֆորմացիա չունի, որ ՀՀ-ի համար վտանգավոր կարող է լինել․ «Արարատ Միրզոյանը թող իր բաց թողնված նամակները ստուգի և տեսնի, թե Դավիթ Բաբայանը պատերազմից հետո քանի անգամ է փորձել կապ հաստատել, բայց չի հաջողվել»։
Խոսելով Բաքվում COP29 գագաթնաժողովին մասնակցելու առաջարկի մասին` պատգամավորը նկատել է, որ ՀՀ իշխանությունը չի խորշի գնալ Բաքու, իրենց գործընկերներն ու երազանքներն ի կատար ածողներն են, կարող է համաձայնվեն, բայց էլ Բաքուն մերժի նրանց ստորացնելու համար։