Արարատ լեռան վրա հայտնաբերվել են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով անհետացած երկու լեռնագնացի դիերը, հայտնում է yenisafak.com-ը:
Տեղացի էքսկուրսավար Բարզանի Ջեյլանը և նրա ընկերը գիշերը բարձրացել են դեպի գագաթ՝ գտնելու 2 մարդու, որոնք մոլորվել են լեռան գագաթի մոտ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
Ջեյլանը 4,900 մետր բարձրության վրա հայտնաբերել է Դիլեք Գյոքբուլակի և Մուհամմեդ Հալիմ Դալգինի անշունչ մարմինները։
Շաբաթ՝ հուլիսի 20-ին, հաղորդվել էր, որ Արարատ լեռը բարձրացած խմբից 2 հոգի մառախուղի ու բքի պատճառով արգելափակվել են 5050 մ բարձրության վրա, ապա անհետացել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել