Երբ երկրի ղեկավարն ամբիոնից ՔԿ-ին անուղղակի հանձնարարություն է տալիս ու ասում, որ Արցախի հանձնման մեղավորներն արցախցիներն են, պարզ է, որ պետք է հետևեր ՔԿ-ի հայտարարությունը։ Սարգիս Գալստյանի մասին ՔԿ-ի հայտարարությունը քաղաքական ենթատեքստ ունի, դատարանի որոշում չկա, բայց ՔԿ-ն Սարգիս Գալստանյանին մեղավոր է ճանաչել։
Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի համահիմնադիր Դավիթ Գալստյանը։
«Բոլորս էլ գիտենք, որ 10 ամիս բլոկադայի մեջ հայտնված փոքրիկ Արցախը, որից երես է թեքել Հայաստանի իշխանությունները, ինչ վիճակ պետք էր լինել, դրա մասին բոլորն էլ գիտեին այդ խնդիրների մասին։ Ես չեմ կարծում, որ Սարգիս Գալստյանը ինչ-որ ինֆո է փոխանցել Ադրբեջանին։
Արցախում դավաճանական, լրտեսական հոդվածով դատապատիժ կրածները ՀՀ-ի փողոցում ազատ քայլում են»,-ասել է նա։
«Երբ Սարգիս Գալստանյանին հարցնում էինք թե ինչի է մնացել Արցախում, նա պատասխանում էր, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կգցի, և կտեսնեննք, թե ով էր ճիշտ մնացողները, թե հեռացողները»,-ասել է նա։