Hraparak.am-ը գրում է․
Երևանն ու Բաքուն երկար ճանապարհ են անցել և անհավանական առաջընթաց են գրանցել խաղաղ բանակցություններում, հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը շարունակում է խրախուսել կողմերին խաղաղ համաձայնության հասնելու համար։
«Խաղաղության համաձայնագիրը շատ կարևոր կլինի տարածաշրջանի, աշխարհի և տարածաշրջանի անվտանգության համար: Մենք կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց դա երկու կողմերից կպահանջի բարդ ընտրություն կատարել և գնալ բարդ փոխզիջումների:
Այսպիսով, մենք պատրաստվում ենք շարունակել խրախուսել նրանց՝ լուծելու այս տարաձայնությունները և վերջնական համաձայնության հասնելու համար»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ օր հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի 75-ամյակի կապակցությամբ գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Հանդիպման մասնակիցները նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության պայմանագրի կնքման և միջպետական հարաբերությունների հաստատման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել աշխատանքը այս ուղղությամբ։