Հայտարարելով, թե իշխանությունների հրաժարականը պետք է պահանջեն այն ուժերը, որոնք հստակ այլընտրանք են առաջարկում՝ Սյամոն, բնականբար, փորձել է ոչ ուղղակիորեն ինքնագովազդվել. իբր այդ լուրջ ուժն էլ ինքն է կամ շուտով դառնալու է (Սյամոն հայտարարում է, որ պատրաստվում են առաջիկայում նոր խոսք ասել հանրային-քաղաքական դաշտում, իսկ ներկայումս զբաղված է թիմ հավաքելով)՝ ունենալով բոլոր հարցերի պատասխանները:

Սյամոն ոչ մեկ անգամ հայտարարել է, որ Հայաստանի առաջ ծառացած ամենալուրջ հարցը, որից էլ բխում են մեզ պատուհասած փորձությունները, ճանապարհների հարցն է՝ Հյուսիսը Հարավին, Արևելքն Արևմուտքին կապող: Սյամոն հայտարարում է, որ ինքն ունի այդ լուծումը, և դա խաչմերուկ դառնալն է: Այսինքն՝ մինչ Նիկոլը գովազդում է «Հայկական խաչմերուկ» կոչվածը, որը, իհարկե, չլինող բան է, Սյամոն հայտարարում է, թե միայն ինքն է, որ ցանկանում է Հայաստանը տեսնել խաչմերուկի՝ Հյուսիսը Հարավին ու Արևելքը Արևմուտքին կապողի դերում: Այսպիսով՝ Սյամոն ֆեյք նարատիվ է գցում դաշտ՝ իր համար իբր գաղափարական հենք բստրելով, օրիգինալ թվալով. խաչմերուկի մասին են երազում ու քարոզում նույն իշխանությունները (համենայն դեպս արտքանապես այդպս է թվում), և եթե Սյամոն կարծում է, թե նոր կոնցեպտ է մեջտեղ բերում, ապա չարաչար սխալվում է: Նա սխալվում է նաև, երբ փորձում է ստեղծել թյուր տպավարություն, թե համաշխարհային ուժային կենտրոնները սպասում են իր գահակալմանը՝ Կովկասը վերջապես վերածելու համաշխարհային գերկարևոր տրանսպորտային հանգույցի: Մինչդեռ իրականությունն այն է, որ Հայաստանն այնքան է իջեցրել իր սուվերենութան մակարդակը, որ այդ հարցի վրա ազդելու ոչ մի ռեսուրս չունի. ինչ էլ ասեն, անելու է, ինչ էլ հրամայեն, կատարելու է, ու Սյամոն, որ ընդամենը Հակոբյան Աննայի դլոն է, այս հարցում չի կարող եղանակ փոխել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել