Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 30-ին, հուլիսի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հուլիսի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ։ Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ից հուլիսի 1-2-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում և Տավուշում՝ 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում` հունիսի 29-ի երեկոյան ժամերին, հունիսի 30-ին, հուլիսի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 1-2-ին՝ ինտենսիվ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 18-23 մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17 մ/վ արագությամբ։ Հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել