Tert.amLife-ը գրում է
Tert.am Life-ն այս անգամ անդրադարձել է դերասանուհի Էմմա Սապունջյանի մանկության դրվագներին:
-Ինչպիսի՞ երեխա եք եղել, չա՞ր, կռվարա՞ր, թե՞ հանգիստ:
-Շատ փոքր տարիքում հանգիստ եմ եղել, ես իհարկե չեմ հիշում, բայց ծնողներիս կողմից մինչ այսօր բողոքներ չեմ լսել:
Իսկ դպրոցական տարիներին եղել եմ հանգիստ, բայց շատ կռվարար, հիմնականում կռիվ էի անում տղաների հետ:
-Մանկության ընկերը:
-Մանկության ընկերներ շատ եմ ունեցել, բայց քանի որ մանկությունս անցել է Ռուսաստանում, նրանց հետ կապը կտրվել է: Հիմա կարող եմ առանձնացնել դպրոցական ընկերուհուս՝ Իլոնային, ում հետ մինչ այսօր շատ մտերիմ եմ:
-Սիրելի խաղալիքը:
-Երևի փափուկ փոքրիկ փղիկը, որը կորցրեցի 1-ին դասարանում՝ ֆիզկուլտուրայի դասի ժամանակ:
-Չսիրած ուտելիքը:
-Սպիտակաձավարի շիլա, ատելով ատում էի, իսկ մայրիկս չգիտես ինչի ստիպում էր որ ուտեի, հիմա ամենասիրածս ուտելիքն ա, պատրաստ եմ ամեն օր ուտել:
-Ամենադաժան պատիժը:
-Շոկոլադները պահելը, մինչև հաց չէի ուտում, շոկոլադ չէին տալիս:
-Դպրոցում չսիրած առարկան:
-Քիմիան, հիմնականում վերջին դասն էր լինում, անգամ փախենում էի դասից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: