Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ աջակցել է ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող օրենքների փաթեթին։ Հունիսի 26-ին մեծամասնության նախաձեռնությունը քննարկվել է լիագումար նիստում, իսկ 27-ին փաթեթին աջակցել է 78 պատգամավոր, հայտնում է SOVA-ն։
Օրենսդրական փաթեթը բաղկացած է 19 օրինագծերից։ Հիմնականը «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» նախագիծն է, իսկ մնացած 18-ը դրանից ածանցյալ նախագծեր են։ Նախաձեռնության նպատակը, ըստ նրա հեղինակների, ընտանեկան արժեքների ամրապնդումն է՝ հիմնված տղամարդու և կնոջ միության և անչափահասների պաշտպանության մեխանիզմների վրա։
Օրինագիծը սահմանում է տղամարդ և կին հասկացությունները։ Այն նաև խոսում է սեռը փոխելու գործողությունների արգելքի, ԼԳԲՏ անձանց մասնակցությամբ սեռական բնույթի տեսարանների հեռարձակման արգելքի մասին և շատ ավելին:
Օրենսդրական փաթեթի հեղինակն ու նախաձեռնողներն են խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և մեծամասնության անդամներ՝ Մամուկա Մդինարաձեն, Անրի Օխանաշվիլին, Ռատի Իոնատամիշվիլին, Մակա Բոչորիշվիլին, Դավիթ Մատիկաշվիլին, Թենգիզ Շարմանաշվիլին, Իրակլի Շատակիշվիլին և Իրակլի Շատակիշվիլին։